Խնդրում ենք վերանայել
կայքը ավել մեծ մոնիտորով:

1

Սանտայի Տուն

Սանտա Կլաուսի տանը՝ ծանոթանալով նրա հետ և պահելով ամենաբաղձալի երազանքը:Իհարկե մեկ լուսանկար Սանտայի հետ Ձմեռային այգու կողմից:

2

Սանտայի փոստային գրասենյակ

Սանտայի փոստային գրասենյակում, որտեղ կարող եք գրել նամակ Սանտային անմիջապես տեղում:

3

Տիկին Կլաուսի Թխվածքներ

Տիկին Կլաուսի տանը՝ համտեսելով նրա բլիթները և
օգնելով զարդարել համեղ թխվածքները - 1500 դրամ
(տևողությունը՝ 20ր):

4

Էլֆերի Դպրոց

Էլֆերի դպրոցում՝ ծանոթանալով Էլֆերին, նրանց
բոլոր գաղտնիքներին և զբոսնելով նրանց
դպրոցով - 1500 դրամ
(տևողությունը՝ 20ր):

5

Տրոլների Տուն

Խաղալիքների արհեստանոցում՝
ծանոթանալով գլխավոր արհեստավորի և
տռոլների հետ - 1500 դրամ
(տևողությունը՝ 20ր ):

6

Սրճարան

7

Սահադաշտ

Քաղաքի ամենամեծ բացօթյա սահադաշտում
- 1500 դրամ 1 ժամը /եթե ունեք սեփական
չմուշկներ, ապա 1500 դրամով օգտվեք
անսահմանափակ:

8

Հանդերձարան

9

Հյուսիսային Եղջերուներ

Զբոսնեք այգում Ռուդոլֆ, Կուպեր կամ
Դենսըր եղջերուի հետ – 1 պտույտը 3000 դրամ:

10

Սղարան

Ամենաէքստրիմալ սառցե
ոլորաններում - 200 դրամ:

11

Սառցե Բար

Սառցե բարում՝ համտեսելով սառույցի
բաժակներով ամենահամեղ շոթերը:

1

Սանտայի Տուն

2

Սանտայի փոստային
գրասենյակ

3

Տիկին Կլաուսի Թխվածքներ

4

Էլֆերի Դպրոց

5

Տրոլների Տուն

6

Սրճարան

7

Սահադաշտ

8

Հանդերձարան

9

Հյուսիսային Եղջերուներ

10

Սղարան

11

Սառցե Բար


Երեխաների լավագույն բարեկամ Սանտա Կլաուսը երկար ժամանակ է, ինչ բնակվում է հեքիաթային Լապլանդիայում: Լապլանդիան Ֆինլանդիա երկրի հյուսիսային մարզերից մեկն է:Հրաշալի վայր, որտեղ եղանակը միշտ ձմեռային է, և հաճախ են լինում բևեռային գիշերներ: Սանտայի գեղեցիկ առանձնատունը գտնվում է Լապլանդիայում՝ Ավրորա լճակի ափին:Սանտան ավելի քան 5000 տարեկան է: Նա դադարել է հաշվել իր տարիքը այն օրվանից ,երբ լրացել է նրա 5000 տարին: Սանտա Կլաուսը աշխատում է օրն ի բուն,ստանում է նամակներ,պատասխանում է երեխաների նամակներին, նվերներ է պատրաստում նրանց համար:ՀԻՇԵ՛Ք, ԲԱԼԻԿՆԵ՛Ր, ՍԱՆՏԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՄԻՇՏ․ ՄԻ՛ ԿԱՐԾԵՔ, ՈՐ ԻՆՉ ՊԱՀԱՆՋԵՔ ՆԱՄԱԿՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԱՅԴ ՆՎԵՐՆ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ Է, ԿԱՐևՈՐԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՕՐԵՐԻՆ ՄԻՄՅԱՆՑ ՆՎԵՐՆԵՐ ՏԱԼՆ Է:Սանտա պապիկը նախաճաշին սիրում է ուտել Միսիս Կլաուսի ձեռքով պատրաստած համեղ բրնձի պուդինգները, այնուհետև մի քիչ քնում է, ուժեր է հավաքում, ու նորից սկսում է աշխատել: Սանտայի օգնական էլֆեր Կալկուն և Լյատորը հաշվել են, որ 1 տարվա ընթացքում նա ստանում է ավելի քան 400000 նամակ: Արագընթաց սահնակով կարողանում է նոր տարվա գիշերը այցելել 92 միլլիոն ընտանիք,այսինքն՝ 822 տուն 1 վայրկյանում: Սանտայի ջերմեռանդ օգնականն ու անբաժան ուղեկիցն է Միսիս Կլաուսը:

Միսիս Կլաուսը Սանտա Կլաուսի կինն է և օգնում է իր ամուսնուն յուրաքանչյուր հարցում: Սակայն ավելի շատ միսիս Կլաուսը հետևում է տնտեսությանը և, ամենակարևորը, նա շատ հմուտ խոհարար է: էլֆերն անհամբեր սպասում են ուտելու ժամերին, որպեսզի խժռեն միսիս Կլաուսի պատրաստած իմբիրից բլիթները: Բացի այդ նա միշտ պատրաստում է Սանտայի սիրած բրնձե պուդինգը, տարբեր տեսակի քաղցրավենիքներ և հատուկ տոնական հրաշալի ապուր, որի բաղադրատոմսը միսիս Կլաուսը արդեն երկաաար տարիներ է՝ գաղտնի է պահում: Միսիս կլաուսին միշտ օգնում է հավատարիմ և աշխատասեր Մերի էլֆը, ով միսիս Կլաուսից անընդհատ սովորում է խոհարարական գաղտնիքներ: իսկ ի՞նչ գիտեք դուք էլֆերի մասին?

Միակ անպիտանը այս հրաշք վայրում:Ընդհանրապես Գրինչը ապրում է հեռուուու- հեռուուու սառցե դղյակում, միշտ փորձում է խանգարել մեր տոները: Հայաստանում հայտնվել կարողացավ այն պատճառով,որ կարողացավ աննկատ թաքնվել Սանտա Կլաուսի նվերների սահնակի մեջ:

Ձմեռային Այգում են նաև աշխատասեր թզուկները:Ինչպես ասել էինք ձեզ արդեն նրանք ավելի շուտ եկան Հայաստան, սիրեցին այս վայրը և էլֆերի օգնությամբ պատրաստեցին այս ամենը:Նրանք շատ են սիրում աշխատել և շատ են սիրում ուտել: Սիրում են նրբերշիկներ,եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով միսիս Կլաուսը մի քիչ ուշացնում է նրբերշիկները, նրանք սկսում են բողոքել և իրենց փոքրիկ բռունցքները սեղանին խփելով բղավել․ «ՄԵՆՔ ԿՈՒՏԵՆՔ ՄԵՐ ԿՈՇԻԿՆԵՐԸ, ԵԹԵ ՉԲԵՐԵՔ ՆՐԲԵՐՇԻԿՆԵՐԸ»: Բայց երբ ուտում են, հանդարտվում են ու սկսում աշխատել՝ պատրաստելով տարբեր խաղալիքներ երեխաների համար:

Սանտա Կլաուսը միայնակ չէր հասցնի կարդալ և պատասխանել աշխարհի բոլոր երեխաների նամակներին, պատրաստել նրանց համար նվերներ,կատարել բոլոր աշխատանքները ամբողջ տարվա ընթացքում, եթե չլինեին ԷԼՖԵՐԸ: Էլֆերը տարբեր ուղղություններով մասնագիտացած օգնականներ են: Նրանք իրենց մասնագիտական ունակությունները ձեռք են բերել Սանտա Կլաուսի՝ հատուկ էլֆերի համար գործող դպրոցում,որտեղ ընդունվում են փոքր տարիքում՝ այսինքն մոտ 50 տարեկանում, և 99 տարի սովորելուց հետո նոր կարող են կոչվել Սանտայի օգնական, երբ լրանում է նրաց 150 տարին: Էլֆերի տարիքը կարող էք ճանաչել իրենց ծիծաղելի քթերի երկարությունից:Որքան երկար է էլֆի քիթը,այնքան մեծ է նրա տարիքը: Ամենափոքր էլֆը 3 խնձորի հասակ ունի: Էլֆերը շատ զգայուն են․ նրանք զգում են, թե աշխարհում որ պահին, որտեղ ինչ որ մի չար մարդ ծառի ճյուղ պոկեց,ծաղիկ տրորեց: Էլֆերի քիթիկները շատ զգայուն են տարբեր բույրերի նկատմամբ, նրանք ամենաշուտը զգում են միսիս Կլաուսի պատրաստած իմբիրով բլիթների բույրը,որը ախորժակով ուտում են և նախաճաշին և ճաշին և ընթրիքին: