Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը» տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր ոք”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է winterpark.am կայքի (այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և Winter Park-ի (այսուհետ՝ «Կազմակերպություն») կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:
1. Անձնական տվյալներ Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Կազմակերպության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն, կոնտակտային տվյալները և բանկային տվյալները:Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Կազմակերպությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով, կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգի միջոցով:
2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը` • Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,;
• Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
• Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:
3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Կազմակերպությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Կազմակերպության ցանկացած էջ: Կազմակերպությունը երբեք չի խդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
4. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)
Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք Կազմակերպությանը բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով Կազմակերպությունը կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել winterpark.am-ում Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ, Կազմակերպության կայքում Ձեր որոնումներով:
5. Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
6. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Կազմակերպությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Կազմակերպության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:
7. Տոմսերի վերադարձ
Օգտագործողը գնված տոմսը չի կարող հետ վերադարձնել։ Տոմսը վաճառվում է առանց հետադարձի, որը վավերական է սահադաշտի գործունեության ամբողջ ընթացքում։