Երևանում կբացվի Ձմեռային այգի
Ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 17:30-ին, Երազ այգու տարածքում (Թբիլիսյան խճուղի 1/8) կկայանա Ձմեռային Այգու բացման պաշտոնական արարողությունը:
Այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում և Անդրկովկասում: Այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Սանտա Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի և, իհարկե, Սանտայի եղջերուների հետ՝ Ռուդոլֆի գլխավորությամբ:
Բոլոր ցանկացողները կարող են այցելել Սանտային հենց իր տանը, հյուրընկալվել Էլֆերի դպրոցում, համտեսել միսիս Կլաուսի թխվածքաբլիթները՝ հենց իր փռատանը, տեսնել՝ որտեղ են պատրաստվում այն բոլոր խաղալիքները, որոնք Սանտան նվիրում է երեխաներին Ամանորի գիշերը, և, վերջապես, զբոսնել սահնակով՝ եղջերուների հետ միասին:
Այգում գործելու է Երևանի ամենամեծ բացօթյա սահադաշտը՝ 1800 քմ., որը լիովին համապատասխանում է օլիմպիական չափանիշներին: Այգու կողմից կտրամադրվեն նաև չմուշկներ, իսկ փորձառու մարզիչները կօգնեն սկսնակներին վայելել սահելու ողջ հաճույքը:
Այգու մուտքն ազատ է բոլորի համար:
Ամենատաք ու ուրախ ցուրտը #IceTegh:
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 1/8 ՝ Երազ այգու տարածք