
Հեքիաթային թռիչքով եվ հրավառությամբ Սանտան ժամանեց Winter Park
Սկզբնաղբյուր՝ news.am
Օրերս տեղի ունեցավ երևանյան փոքրիկ Լապլանդիայի՝ Winter Park Ձմեռային այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Տոնական միջոցառումը մեկնարկեց հատուկ շոու-ծրագրով. ամենաընկերասեր էլֆերը, չարաճճի և արկածախնդիր Գրինչը, Միսիս Կլաուսը, ինչպես նաև հեքիաթային այգու նոր հյուրը` բարի և խորհրդավոր Միստր Չաբբին, կախարդական հնարքով հայտնվեցին բեմում։ Միջոցառման մասնակիցները այգու ամենասիրված հերոսների հետ միասին դիմավորեցին Սանտա Կլաուսին, երգեցին այգու հիմնը դարձած «Ձմեռային այգի» երգը, վառեցին հսկայական տոնածառի լույսերը։
Անակնկալները և տոնական միջոցառումները Winter Park-ում շարունակվում են։ Դեկտեմբերի 24-ին Սանտան իր զարմանահրաշ թռիչքով, հեքիաթային հերոսներն անակնկալ երաժշտական հրավառությամբ օրն իրական տոն դարձրին այգու այցելուների համար։
Winter Park-ում տարեցտարի ավելանում են նոր ակտիվություններ և հետաքրքիր նորություններ։ Այս տարի ևս բացառություն չէր։ Winter Park-ի նոր հյուրը բարի և խորհրդավոր Միստր Չաբբին է։ Նա Լապլանդիայի ամենահայտնի ռեստորատորներից է և Winter Park է ժամանել այստեղ իր «Jingle Bells» սրճարանը բացելու նպատակով:
Winter Park-ը նմանատիպ կոնցեպտով և հագեցվածությամբ տարածաշրջանում եզակիներից է։ Այստեղ է գործում նաև հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը։
Ամանորյա յուրօրինակ ձևավորմամբ «Jingle Bells», The Library, «Երազ» սրճարանները, «Երազ» ռեստորանը, Winter Park-ի՝ 1800քմ մակերեսով լուսավոր սահադաշտը, հրաձգարանը, Սուրբ Ծննդյան տոնավաճառը, ժամանցի այլ հետաքրքիր տաղավարներն ամբողջացնում են Ամանորի հեքիաթը և ապահովում այցելուների անմոռանալի ժամանցը։
Ձմեռային այգում առանձնահատուկ կերպով են նշվում նաև Ամանորի գիշերը, Սուրբ Ծնունդը և Հին Նոր տարին։
Winter Park-ի մուտքն ազատ է, իսկ սահադաշտը գործում է մինչև երեկոյան 24:00-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։