Հին Նոր Տարին «Ձմեռային այգում» 2023

Loading Events
  • This event has passed.
13
Հուն

Հին Նոր Տարին «Ձմեռային այգում» 2023

Հունվար 13, 2023, ժամը 6:00 pm - 11:00 pm

💬«Վա՜խ, հիշում ե՞ս»
(Այս բառերը մեկ անգամ չէ, որ ասելու ես մեր այգում🥰)
Հին նոր տարի…չնայած կյանքը ավելի դժվար էր, բայց ավելի համախմբված էինք քան երբևէ✊🏻
Հենց այդ ժամանակներն էլ կտեղափոխվենք Հունվարի 13-ին, ժամը 18:00-ից🫶🏼
Կլինեն այնպիսի անհավատալի տեսարաններ, որոնք դուք արդեն տասնյակ տարիներ չեք տեսել🥹
Կտեղափոխվեք մեկ օրով այն մթնոլորտ, որը բարեբախտաբար և ցավոք այլևս երբեք չի կրկնվի🕯️
#պլեճ #փեչ #դուբլյոնկա #վարյոնկա #մագնիտաֆոն #մոմ #լոտո #դվիժոկ #տաքտաքպեռաշկի🎞️📺
Ե´կ «Ձմեռային այգի», որ մեր դառը հիշողությունները փոքր-ինչ քաղցրացնենք, լարախաղացի ներկայացումը դիտենք, ի սրտե ուրախանանք ու հրավառությունների ներքո սպասենք Սանտա Կլաուսի զարմանահրաշ թռիչքին🎅🏻

18:15-19:00 – Լարախաղացի ներկայացում🥁
19:00-19:30 – Միասնության շուրջպար «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ի հետ միասին✊
Իսկ 19:30-ն Սոֆի Մխեյանի գժական ռիթմերի ներքո կնշորհավորենք Հին Նոր Տարին և միասին կդիմավորենք Սանտային🎙️😍
🤗Դե ինչ, հագնվի´ր ուսանողական տարիներից պահած #դուբլյոնկադ և արի´ «Ձմեռային այգի»❤️
🕡Կհանդիպենք հունվարի 13-ին, ժամը 18:00, Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում🤎
Այգու մուտքն ԱՆՎՃԱՐ է ✅

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Հունվար 13, 2023, ժամը 6:00 pm - 11:00 pm
Ժամ: 6:00 pm - 11:00 pm
Վայր: Ձմեռային այգի
Հասցե: Ձմեռային Այգի, 27 Ազատության պողոտա, Երևան