Հին նոր տարին Ձմեռային այգում

Loading Events
  • This event has passed.
13
Հուն

Հին նոր տարին Ձմեռային այգում

Հունվար 13, ժամը 6:00 pm - 11:00 pm

«Վա՜խ, հիշում ե՞ս» (Այս բառերը մեկ անգամ չէ, որ ասելու ես մեր այգում): Հին նոր տարի…չնայած կյանքը ավելի դժվար էր, բայց ավելի համախմբված էինք քան երբևէ: Հենց այդ ժամանակներն էլ կտեղափոխվենք Հունվարի 13-ին, ժամը 18:00-ից լինեն այնպիսի անհավատալի տեսարաններ, որոնք դուք արդեն տասնյակ տարիներ չեք տեսել: Կտեղափոխվեք մեկ օրով այն մթնոլորտ, որը բարեբախտաբար և ցավոք այլևս երբեք չի կրկնվի: #պլեճ #փեչ #դուբլյոնկա #վարյոնկա #մագնիտաֆոն #մոմ #լոտո #դվիժոկ #տաքտաքպեռաշկի Ե´կ «Ձմեռային այգի», որ մեր դառը հիշողությունները փոքր-ինչ քաղցրացնենք, ի սրտե ուրախանանք ու հրավառությունների ներքո սպասենք Սանտա Կլաուսի զարմանահրաշ թռիչքին:
18:15-19:00 – Լարախաղացի ներկայացում
19:00 – Սանտա Կլաուսի զարմանահրաշ թռիչք
19:15 – MENQ PROJECT-ի ռիթմերի ներքո կվերհիշենք 90-ականների ամենասիրելի երգերը և կնշորհավորենք Հին Նոր Տարին Դե ինչ, հագի´ր ուսանողական տարիներից պահած #դուբլյոնկադ և արի´ «Ձմեռային այգի»: Կհանդիպենք հունվարի 13-ին, ժամը 18:00, Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում Այգու մուտքն ԱՆՎՃԱՐ է

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Հունվար 13, ժամը 6:00 pm - 11:00 pm
Ժամ: 6:00 pm - 11:00 pm
Վայր: Ձմեռային այգի
Հասցե: Ձմեռային Այգի, 27 Ազատության պողոտա, Երևան